Անպտղության բուժման ծրագրի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել են 6 երեխաներ

Անպտղության բուժման և հաղթահարման պետական ծրագրի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել է 6 երեխա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին և առ այսօր ունեցել է 274 շահառու: Գրանցվել է 56 հղիություն և 21 ծնունդ, որոնցից 6-ը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում: