Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ՌԴ վարչապետ

Ռուսաստանի հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր երկրների։ Ռուսաստանը շարունակելու է հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասել է ՌԴ վարչապետը:

Միշուստինի խոսքով` ՌԴ արագ արձագանքման կենտրոնի աշխատանքի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում այս պահին  ստեղծվում են պայմաններ բնակիչների` իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման համար։