Փաշինյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպոել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսի» թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Վարչապետը նաև գրառում է կատարել ՌԴ Դաշնային խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում։