Սլովակիայում հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցության մասին

Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարելով՝ ԱՄՆ-ը անուղղակիորեն մասնակցում է ռազմական գործողություններին, ասել է սլովակ քաղաքագետ Էդուարդ Խմելարը չեխական թերթին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը մտադիր է հակամարտությունը ձգձգել՝ ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից։

«Պենտագոննինքը խոստովանում է, որ ուկրաինացիների համար օրական 8-10 ինքնաթիռ է ուղարկում զենք-զինամթերքով։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը մասնակցում է ռազմական գործողություններին, թեկուզ անուղղակիորեն, այսինքն՝ նրանք միտումնավոր երկարացնում են արյունահեղությունը ուրիշի ձեռքվ»,- կարծում է  Խմելարը:

Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ-ը «ամեն ինչ նախապես էր ծրագրել», իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունը «միայն պարզեցրեց իրավիճակը»։ Զրուցակիցը ենթադրել է, որ ամենամեծ կորուստները կրելու է Եվրամիությունը։

«Ես նույնիսկ մտավախություն ունեմ, որ այս հակամարտությունը կարող է զրկել Եվրոպային աշխարհում իր նշանակությունից: Չեխիայում և Սլովակիայում տարածված է այն կարծիքը, որ Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է ընկերներին: Լրատվամիջոցները պաշտպանում են այն պատրանքը, որ ամբողջ աշխարհը միավորվել է Ռուսաստանի դեմ, և նա մենակ է մնացել: Բայց դա կատարյալ անհեթեթություն է»,- եզրափակել է քաղաքագետը։

Անցած շաբաթ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Կիևին կտրամադրի 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը ներառում է հրետանի, զրահափոխադրիչներ և ուղղաթիռներ: Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ը Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։