Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինվորական է պայթել

Բռնազավթված Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանցի զինվորական է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Զինվորականը հոսպիտալացվել է։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հաստատել է դեպքը։ Քարվաճառի (Քելբաջար) ռազմական դատախազությունում դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։