Իմ ժամանակ ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցման հարց չի եղել․ Արա Այվազյան

Իմ պաշտոնավարման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցում նշաձողի իջեցման հորդոր չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայատարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«Եթե հիշում եք, եղել են մի քանի հայտարարություններ համանախագահների կողմից, և այն շեշտադրումները որոնք արվել են լիովին համապատասխանել են մեր ազգային և պետական շահերին»,- ասել է Այվազյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնավարման օրոք միջազգային հանրության կողմից հորդոր եղել է ԼՂ հարցում նշաձողի իջեցման վերաբերյալ։