Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով

Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ նախագիծը, որն արդեն հաստատվել է, շրջանառության մեջ էր դրվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով: