Լը Պենը նշել է, որ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մերձեցում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարի Լը Պենը ասել է, որ Եվրոպան և Ռուսաստանը պետք է բարելավեն հարաբերությունները՝ հանուն մայրցամաքի անվտանգության։ Եթե ​​Մոսկվան հակվի Պեկինի հետ համագործակցությանը, դա կարող է դառնալ 21-րդ դարի գլխավոր վտանգը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է France Bleu-ին տված հարցազրույցում։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Ռուսաստանի և Եվրոպայի մերձեցումը կարևոր պայման է մեր մայրցամաքի և մեր երկրի անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն։

Լը Պենը կարծում է, որ չի կարելի թույլ տալ Ռուսաստանի և Չինաստանի միավորումը, քանի որ դա, ըստ քաղաքական գործչի, կարող է դառնալ 21-րդ դարի գլխավոր վտանգը։

«Ազգային ճակատ» կուսակցության պատգամավորը հավելել է, որ Ղրիմը վերամիավորվել է Ռուսաստանին՝ 2014 թվականի մարտին թերակղզում անցկացված հանրաքվեի արդյունքներով։