Վանեցյանի հաղթանակն այլընտրանք չունի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Արմգլոբալ ռեսերչ» ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանը։

Հաղորդման հյուրը խոսեց այս օրերին Ազատության հրապարակում իրականացվող հավաքի մասին, որը նախաձեռել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ գիշերելով հրապարակում։ Արդյո՞ք այս անգամ նախաձեռնությունը կհաջողի՝ տարբերվելով ընդդիմության նախկինում կազմակերպած հավաքներից ու երթերից։ Արտակ Ավետիսյանը հավաստեց, որ այս անգամ շարժման մասնակիցներն իրոք վճռական են և տուն չեն գնալու մինչև հաջողության չհասնեն։ Այս անգամ լուրջ ակցիաներ են նախատեսված և շատ կարևոր է այդ պայքարը չկուսակցականացնել։

Արտակ Ավետիսյանը խոսեց մեր պետությանն սպառնացող լուրջ վտանգներից, որոնք էլ ի վերջո դրդեցին Արթուր Վանեցյանին վճռական քայլերի դիմել՝ այնուամենայնիվ խուսափելով արյունահեղությունից։ Հնարավո՞ր կլինի առանց արյունահեղման, փողոցային պայքար մղելով հասնել այս իշխանությունների հրաժարականին։ Հաղորդման հյուրի կարծիքով՝ քպ-ականները վախեցած են, և դա ապացուցող փաստեր կան, ուստի նրանք կփորձեն գնալ կոմպրոմիսների։ Արդեն որոշակի ուղերձներ կան։ Բայց իշխանությունների հրաժարականը պահանջողները որևէ երկխոսության չեն գնալու, և եթե այս իշխանություններն արտահերթ ընտրություններն օրակարգ դարձնեն, ապա դա պետք է լինի առանց իշխանական թիմի։

Մանրամասները՝ տեսանյութում