Մահացել է լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը

Երկարատև հիվանդությունից հետո 58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրյանը:

«Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ…»,- գրել է նա։

Վահան Իշխանյանը ծնվել է 1964 թ. Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական հանդեսը:

Վահան Իշխանյանը «Ռուսուլմանի նոթեր», «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ), «Անմազ» (պատմվածքների ժողովածու), «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ), «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» և այլ բազմաթիվ գործերի հեղինակ է։