Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են ԱՀ արտախորհրդարանական ուժերի ներիկայացուցիչներին

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային  ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի  ԱՀ  խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի  կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական  կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ-ը:

Հանդիպմանը արտախորհրդարանական  ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց  կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների  միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։

Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի ՝ 2022թ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։