Ռուսներին գերի ընկած բրիտանացի երկու վարձկանները խնդրել են իրենց փոխանակել Մեդվեդչուկի հետ

Բրիտանացի երկու վարձկաններ Էյդին Էսլինն ու Շոն Փիները, որոնք Մարիուպոլում գերի էին ընկել ռուսական բանակային ստորաբաժանումներին, դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, խնդրելով իրենց փոխանակել ուկրաինացի ռուսամետ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ։ Նրանց դիմումի մասին վկայող կադրերը հեռարձակել է  «Россия-1» հեռուստաընկերությունը։

«Պարոն Բորիս Ջոնսոն, իմ անունն է Շոն Փիներ, որքան գիտեմ՝ Վիկտոր Մեդվեդչուկը կալանքի տակ է, և մենք Էյդին Ասլինի հետ ցանկանում ենք, որպեսզի մեզ փոխանակեն նրա հետ։ Մենք շատ շնորհակալ կլինենք այս հարցում օգտակար լինելու համար»,- ասել է Փինները։

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնին նման փոխանակում իրականացնելու համար դիմել էր Մեդվեդչուկի կինը՝ Օկսանա Մարչենկոն։

Իրեն փոխանակելու մասին առաջարկ է արել նաև Վիկտոր Մեդվեդչուկը։ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ուղված տեսաուղերձում՝ նա խնդրել է, որպեսզի իրեն փոխանակեն Մարիուպոլիից գերեվարվածների հետ: