Սերբիայի նախագահը անիմաստ և անբարոյական է անվանել ցանկացած պատժամիջոց
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցանկացած պատժամիջոց անբարոյական և անիմաստ է համարում, այդ իսկ պատճառով նրա երկիրը չի միացել հակառուսական սահմանափակող միջոցառումներին։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը «Փինկ» հեռուստաալիքի «Հիթ Թվիթ» հաղորդման եթերում։ Գրում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ես պատժամիջոցներ կիրառեմ Ռուսաստանի դեմ, և ցանկացած տեղ պարգևներ ստանամ, ես կդառնամ լավագույն դեմոկրատը: Բայց պատժամիջոցներ կիրառելը անբարոյական է, և բացի այդ, դա արդյունք չի տալիս: Ռուսաստանը միշտ աջակցել է մեզ տարածքային ամբողջականության հարցում. մի մոռացեք 2015 թվականը և բրիտանական նախաձեռնությունը, որը նախատեսում էր սերբերին ցեղասպանության մեղավոր ճանաչելու մասին»,- ասել է Վուչիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։