Բեռլինը մերժել է թերթաքարային գազի արդյունահանման գաղափարը և ընդունել Ռուսաստանից կախվածությունը

Գերմանիան մտադիր չէ թերթաքարային գազ արդյունահանել, քանի որ դա վնաս կհասցնի գերմանական էկոլոգիային, Frankfurter Allgemeine Zeitung-ը մեջբերել է էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի խոսքերը։

Նրա խոսքով, այդ պատճառով Բեռլինը չի կարող արագ հրաժարվել ռուսական գազի մատակարարումից։

«Գազի անհապաղ էմբարգոն կվտանգի Գերմանիայում սոցիալական կարգը»,- ասել է Հաբեկը։

Գերմանացի քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Գերմանիան թերթաքարային գազի մեծ պաշարներ ունի, սակայն դրա արտադրության համար անհրաժեշտ է հիդրավլիկ ճեղքվածք։ Նրա կանխատեսումներով՝ տարիներ կպահանջվեն հանքավայր մշակելու և համապատասխան թույլտվություններ ստանալու համար։

«Ջրային ռեսուրսների մասին օրենքի համաձայն սա դժվար է, քանի որ արդյունահանման այս մեթոդը կարող է բացասական հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար: Այս պահին մենք չունենք ձեռնարկություններ, որոնք ցանկանում են դա անել», – եզրափակել է փոխկանցլերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։