Նրա հաշիվները մի քանի օրից կփակենք. Քադիրովը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, մեկնաբանելով CNN-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Ուկրաինան պատրաստ է տասը տարի պայքարել, հայտարարել է, որ Զելենսկու համար ամեն ինչ կավարտվի մի քանի օրից հետո։ Այս մեկնաբանությամբ աուդիոձայնագրություն է հրապարակվել երկուշաբթի երեկոյան հանրապետության ղեկավարի Թելեգրամ- ալիքում։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարդացի, որ Զելենսկին հայտարարել է տասը տարի պայքարելու պատրաստակամության մասին։ Հեյ, հիմար, չէ-հա։ Մենք այդքան ժամանակ չունենք, մի քանի օրից հետո հաշիվներդ կփակենք։ Կարծում եմ՝ շիզոֆրենիա ունես։ Գնա քո ավագ եղբոր՝ Բայդենի մոտ, և միմյանց ձեռքերով բարևեք»,- ծիծաղելով ասել է Քադիրովը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հայտնվեց անհարմար իրավիճակում։ Հյուսիսային Կարոլինայում ելույթն ավարտելուց հետո Բայդենը բեմի վրա թեքվեց դեպի աջ և ձեռքսեղմման համար մեկնեց ձեռքը, թեև նախագահի մոտ ոչ ոք չկար, ում կարող էր ուղղված լինել այս ժեստը։ Այնուհետև, Բայդենը շփոթված մի քանի քայլ արեց ամբիոնից քիչ հեռու՝ ըստ երևույթին բեմից հեռանալու ուղի փնտրելով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։