Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը համայն մարդկության պարտքն է․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը կոչ է արել ընդլայնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը նա համարել է «համայն մարդկության պարտքը»։ Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում։

«Այսօր, երբ հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են։ Ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը համայն մարդկության պարտքն է», – գրել է նա։