Հրեաները, ճապոնացիները, շատ այլ ազգեր ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկա

1989 թ. ԽՍՀՄ գլխավոր դատախազության վարույթում քննվող հայտնի գործով մեղադրյալներից մեկը, «նախաքննությանն աջակցելու նպատակով», ցուցմունք էր տվել, թե Լեռնային Ղարաբաղի անկախության շարժման գործում իրենց աջակցել են նաև Հայկ. ԽՍՀ քաղաքացիներ Տիգրան Մեծը, Աշոտ Երկաթը, Նահապետ Քուչակը, Նարեկացին և այլք՝ մի մեծ ցուցակ։ Մերօրյա գործիչները ժամանակ չունեն, ի տարբերություն այլ հարցերի, այս դեպքում, լրջացել են, հումորի ժամանակներն անցել են՝ Տիգրան Մեծը դրեց Հայաստանի կործանման հիմքը և՝ վերջ։

Իսկ վհատվել պետք չէ, հրեաները, ճապոնացիները, շատ այլ ազգեր ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ունենալ խորիմաստ, հեռանկարային ազգային ռազմավարություն և հետևողական ղեկավարվել դրանով, որպեսզի հրահանգ ստացած ոչ մի միջակություն չփորձի անգամ իր «առաջադեմ» ու «խորիմաստ» դատողություններով պղծել անասելի զրկանքներ տեսած ազգի արժանապատվությունը։ Պարտադիր էլ չէ, որ այդ ռազմավարությունը հավանության արժանանա հենց այսօր և անմիջապես կիրառման մեջ դրվի (բնականաբար, ակնկալել էլ պետք չէ), արժեքավոր նախաձեռնությունն ինքն իրեն ճանապարհ կհարթի։ Ընդհանուր դատողություններից հարկ է անցնել խիստ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ռազմավարության, քանի դեռ կան հիմնարար արժեքներ կրողներ…

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից