ԱՄՆ-ում խոստովանել են Ռուսաստանի դեմ էներգետիկ էմբարգո կազմակերպելու անկարողությունը

Ի հեճուկս Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցների, Ռուսաստանի էներգակիրների վաճառքը ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը՝ աճել է, գրում է «Բիզնես ինսայդեր»-ը։

Ինչպես նշում է հրատարակչությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը զգալի պատժամիջոցներ են սահմանել ռուսական էներգետիկ ոլորտի դեմ։ «Չնայած այս քայլերին, Ռուսաստանն այսօր ավելի շատ նավթ և գազ է վաճառում, քան հակամարտությունը սկսելուց առաջ», – նշում է «Բիզնես ինսայդեր»-ը:

ՌԴ ֆինանսների նախարարությունը գնահատում է, որ ապրիլին կառավարությունն ակնկալում է էներգառեսուրսների վաճառքից ստանալ մոտ 9,6 մլրդ դոլար։ Իսկ «Բլումբերգի» կանխատեսումներով՝ այս տարի Ռուսաստանը էներգիայի արտահանումից կվաստակի մոտ 321 մլրդ դոլար՝ մեկ երրորդից ավելի, քան 2021 թվականին, ասվում է հոդվածում։

«Ռոյթերսի» տվյալներով, հատուկ գործողության մեկնարկից ի վեր Հնդկաստանը գնել է առնվազն 13 մլն բարել ռուսական նավթ, մինչդեռ ողջ անցած տարվա գնումների ծավալը կազմել է 16 մլն։ Բացի այդ, Չինաստանը շարունակում է մնալ ռուսական նավթի կարևոր գնորդ։ Անգամ Եվրամիությունը, որը թեև ուսումնասիրում է ռուսական ռեսուրսներից հրաժարվելու հնարավորությունը, սակայն այս պահին դրանց խոշոր գնորդն է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։