Համաձայն չեմ թուրքի դեմ կզելուն․ Գյումրիում բողոքի ակցիա է՝ Փաշինյանի այցելության առթիվ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է:

«Համաձայն չեմ» շարժումը  բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում:  Նրանք զգուշացնող ժապավենով, որի վրա գրված է «համաձայն չեմ», կանգնել են փողոցում և լուռ ակցիա են անցկացնում` իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականությանը:

Ակցիան հսկում են մեծաթիվ ոստիկաններ:

«Համաձայն չեմ» շարժման համակարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ սա շարժման առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողությունների կդիմեն:

Մանրամասները՝ տեսանյութում