Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված է զսպման վրա

Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված է զսպման վրա: Իսկ արդիական սպառազինությունը և հոզոր զինված ուժերը կարևոր դեր ունեն զսպման ուժն ապահովելու հարցում: Գրում է «Փարսթդեյ»-ը:

Բրիգադի գներալ Ռեզա Ազարյանը հայտարարել է, որ Իրանի արևելյան սահմանների անվտանգությունն ապահովվում է արդիական տեխնիկայի, սպառազինության և օպտիկական համակարգերի միջոցով և սահմանից այն կողմ իրավիճակի վերաբերյալ նույնպես տեղեկատվություն է ստացվում: Նա հավելել է, որ Իրանի արևելյան սահմաններն ապահով են և դրանց որևէ վտանգ չի սպառնում:

Բրիգադի գեներալ  Ազարյանն անդրադարձել է նաև բանակի և Պահապանների կորպուսի միջև եղած միասնությունը պահպանելու կարևորությանը, հավելելով, որ այդ միասնությունն Իրան-Իրաք պատերազմում  և տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում հաջողության գրավականն էր: