Նախագահ կոչեցյալը պարգևատրել է այն ոստիկաններին, որոնք բռնապետիկի հրահանգով ասֆալտին են տապալում ընդդիմադիր գործիչներին․ Իշխանյան

ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ

Հանրապետության նախագահ կոչեցյալը, որն իրականում բռնապետիկի կամակատարն է, այսօր պարգևատրել է, նույն բռնապետիկի գրպանային ոստիկանության աշխատողներին։

Այն ոստիկաններին, որոնք բռնապետիկի հրահանգով ասֆալտին են տապալում ընդդիմադիր գործիչներին, բռնություններ գործադրում և բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին։ Իր ելույթում պսևդոնախագահը լեզվի սայթաքում է թույլ տվել․ «Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անվտանգ ապրենք»:

Իրականում պետք է ասեր․«Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներս, անվտանգ վայելենք կյանքը»:

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից