Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ կարմիր գիծ․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

«Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ կարմիր գիծ: Այն բարձրացնել և իջեցնել հնարավոր չէ»,- ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն այսպես է արձագանքել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նա նշել է, որ Արցախի խնդիրը ոչ թե Արցախի բնակչության, այլ ողջ հայության խնդիրն է և այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:

«Մենք ունենք ոչ թե նշաձողի, այլ «կարմիր գծերի» խնդիր։ Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու»,- հայտարարել է Դավիթ Բաբայանն ու հավելել․

«Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, որևէ այլ կարծիք չկա։ Սա Արցախի ժողովրդի կարծիքն է և ոչ միայն Արցախի, յուրաքանչյուր նորմալ մարդու, յուրաքանչյուր նորմալ հայի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում