Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախօրեի կարևոր իրադարձությունները․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 13.04.2022 կարևոր իրադարձությունները։

Ռազմական իրադրություն

  • Հարավային Կորեան Ուկրաինա կուղարկի 1,6 մլն դոլար ռազմական օգություն՝ սաղավարտներ և զրահաբաճկոններ, ինչպես նաև այլ չթռչող ռազմական արտադրանք:
  • Ուկրաինայի կենտրոնական մասում հանգուցային երկաթուղային կետի ուղղությամբ հրթիռային հարված է հասցվել։
  • ՌԴ ՊՆ-ի տվյալներով 1026 ուկրաինացի զինծառայողներ, ներառյալ 162 սպաներ, գերի են հանձնվել Մարիուպոլում։
  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բարձրացրել է համապատասխան ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը՝ ուկրաինական լողացող ծովային ականների սպառնալիքի պատճառով։
  • Պենտագոնը հայտնել է, որ «Switchblade» բարաժացնող զինամթերքն արդեն հասցվել է Ուկրաինայի տարածք և փոխանցվել ուկրաինական զինված ուժերին։
  • «CSIS» ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն, վերջին ամիսներին Վաշինգտոնը Ուկրաինային փոխանցել է 7000 միավոր հակատանկային կառավարվող «Javelin» հրթիռներ, որը կազմում է ամերիկյան զինուժում այս հրթիռների քանակի մեկ երրորդը։ Դա լրացնելու համար ԱՄՆ-ից կպահանջվի առնվազն մեկ տարի։ Ուկրաինական զինուժին է տրվել նաև «Stinger» հրթիռների 2000 միավոր, որը ըստ աղբյուրի կազմում է ամերիկյան պաշարի առնվազն մեկ-քառորդը, որոնց լրացման համար անհրաժեշտ է 4-5 տարի:
  • Ուկրաինայի հետ սահման են տեղափոխվել Լեհական t-72մ մարտական տանկեր, որոնք նախատեսվում է փոխանցել Կիևին։
  • Սև ծովում ուկրաինական լողացող ականների հայտնաբերման գործում Թուրքիայի Պն-ն գործի է դրել «Anka-B» ԱԹՍ-ն։ Ըստ էության, փորձարկելով սարքը իր ռադիոլոկացիոն սարքավորումներով, ծովային կուտակումներ հայտնաբերելու համար։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ տեսնում են ուկրաինական զինուժի կողմից դիվերսիաների փորձեր, ինչպես նաև ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի տարածքում օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու փորձեր։ Եթե Ռուսաստանի տարածքին հարվածները շարունակվեն, ՌԴ զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների ընդունման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում։ Մարիուպոլի նավահանգիստն ամբողջությամբ ազատագրվել է ուկրաինական կազմավորումներից և ազատ են արձակվել նավերում փակված բոլոր պատանդները։ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 130 Ինքնաթիռ, 103 ուղղաթիռ, 244 ԶՀՀ, 447 անօդաչու սարք, 2173 տանկ, 243 հրթիռ, 937 դաշտային հրետանի և ականանետ:
  • Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զինուժը շարունակում է համակարգային հրթիռային հարվածներ հասցնել Խարկովի և Զապորոժիեի մարզերի ենթակառուցվածքներին։ Վոլինյան, Պոլեսյան և հյուսիսային ուղղություններով ՌԴ ստորաբաժանումները ակտիվ գործողություններ չեն ձեռնարկել։ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում մարտական գործողություններում հակառակորդի զորքերի խմբավորման կազմում գործում են 103-րդ, 109-րդ, 113-րդ, 125-րդ և 127-րդ մոտոհրաձգային գնդերի առանձին ստորաբաժանումներ: Նրանք հավաքագրվել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքներից տղամարդկանց հարկադիր մոբիլիզացիայի ժամանակ։ Այդ 5 գումարտակներից յուրաքանչյուրում կան մոտ 300 զինծառայողներ, որոնց միայն 5-10 տոկոսն ունի մարտական փորձ։ Գնդի հրամանատարությունը բաղկացած է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի սպաներից: Այս խմբերը զգալի խնդիրներ ունեն զենքի, զինամթերքի և դեղորայքի ապահովման հետ:

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Ֆինլանդիայի խորհրդարանն արդեն հաջորդ շաբաթ կքննարկի ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցության հարցը։
  • Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցության և համապատասխան հայտ ներկայացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
  • ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների կողմից Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը դանդաղեցնելու փորձերը կկասեցվեն։ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում զենք փոխադրող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները դիտարկում է որպես օրինական ռազմական թիրախներ:
  • Ֆրանսիայի ընդդիմության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան կհեռանա ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներից: Լե Պենը մտադիր չէ նաև ֆրանսիական զորքերը հանձնել Եվրամիության ընդհանուր հրամանատարությանը:
  • Պենտագոնի ղեկավարությունը մտադիր է հանդիպում անցկացնել ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության 8 խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի համար զենքի արդյունաբերական արտադրությունը հակամարտության հնարավոր ձգձգման դեպքում:
  • Հնդկաստանը մտադիր է 2 մլրդ դոլարով ավելացնել սեփական արտադրության ապրանքների առաքումը Ռուսաստան։
  • Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցների ցանկը և այնտեղ ներառել ռուսաստանցի ևս 206 գործարարի և քաղաքական գործչի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։

Ներքաղաքական իրադրություն

  • Լեհաստանի և Բալթյան երկրների առաջնորդները մեկնել են Կիև՝ Զելենսկու հետ հանդիպման։
  • Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հետ, որի արդյունքում որոշել է մեկնել Ուկրաինա։
  • Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հայտնել է, որ Ուկրաինական բանակը Կիևի մարզում ներկայում ականազերծման աշխատանքներ է կատարում: Ուկրաինական մայրաքաղաքում հոսանքի խնդիր չկա, հանրային տրանսպորտն սկսել է աշխատել, սրճարանները և ռեստորանները վերաբացվել են: Փակ են միայն առևտրի մեծ կենտրոնները: Թեև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ մարդիկ, ովքեր պատերազմի պատճառով լքել են քաղաքը, դեռ չշտապեն վերադառնալ Կիև, սակայն, մարդիկ մեծ հոսքով վերադառնում են Կիև, և մայրաքաղաք տանող մայրուղիներում 3-4 կմ հերթեր են:
  • Ուկրաինայի լրագրողների ազգային միության տվյալներով՝ Ուկրաինայում փետրվարի 24-ից ընթացող ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տուժել է 20 լրագրող։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի մարտի 23-ի տվյալներով՝ Ուկրաինայում սպանվել է 7 լրագրող։

Միջազգային մամուլ

  • «Metro» բրտանական պարբերականը գրել է, որ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը և մյուս կուսակցությունների առաջնորդները Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում են ներկայացրել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ դիմումը կուղարկվի հունիսի վերջին։
  • «Foreign Policy» պարբերականը հայտնել է, որ Սլովակիան կարող է Ուկրաինային հանձնել ՄիԳ-29 կործանիչներ։ Միացյալ Նահանգները գաղտնի հավանություն է տվել կործանիչների փոխանցմանը։ Սլովակիայի ՌՕՈւ-ի զինանոցում 12 ՄիԳ-29 կործանիչ կա, որոնք նախատեսվում է փոխարինել ամերիկյան F-16 կործանիչներով։
  • «FOX News»-ը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային 750 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում MИ-17 բազմանպատակային ուղղաթիռներ փոխանցելու հնարավորությունը: Պարզվել է, որ Սպիտակ տունը նախօրեին տեղեկացրել է Կոնգրեսին համապատասխան մտադրությունների մասին, սակայն այսօր հարցումն իբր հետ է կանչվել:
  • «Reuters»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանը, հայտարարել է, որ ռուսական զորքերը պատրաստ են հարձակման Դոնեցկի և Զապորոժիեի շրջաններում: