Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016 թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:

Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:

Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- նշված է հայատարության մեջ: