Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենն հայտարարել է, որ նախկինի պես Ղրիմը ռուսական է համարում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու և ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը BFM TV-ին տված հարցազրույցում ասել է, որ նախկինի պես Ղրիմը ռուսական է համարում և չի զղջում Ուկրաինա մուտքի արգելքի համար։

«Պատմությունը չի կարելի վերաշարադրել: Ղրիմում հանրաքվե է անցկացվել, Ղրիմը 26 տարի ուկրաինական էր, նախկինում ռուսական էր, և մարդիկ որոշեցին վերամիավորվել Ռուսաստանի հետ», – ասել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ առայժմ չի մեկնի Կիև, նույնիսկ եթե իր վրայից հանվեն սահմանափակումները։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Վերջնական տվյալների համաձայն՝ երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, Մարին Լը Պենը՝ 23,15 տոկոսը։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։