Հայաստանի անունից բանակցում է սա. Քրիստինե Վարդանյանը ՔՊ-ականներին լաթի կտոր ցույց տվեց

Դուք հայտարարել եք, որ ինչ նախապայման ներկայացրել է Ադրբեջանը, ձեզ համար ընդունելի է, անընդունելի ոչինչ չկա՝ շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կզիջեք. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նիստին ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է, և որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չի, Հայաստանում կան հարյուրհազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան պետք է ասեմ. հետևելով վերջին իրադարձություններին՝ պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա»,- ասաց պատգամավորը՝ ցույց տալով ձեռքին պահած սպիտակ լաթը։