Գորիսում բարձրացվեց Արցախի դրոշը

Գորիսում տեղադրվել է Արցախի Հանրապետության  դրոշը:
Արցախն այսօր վիրավոր է, մեր մայր հայրենքի մի կարևորագույն հատված թուրք-ադրբեջանական դավադիր, ցեղասպան պատերազմի հետևանքով հայտնվել է  ծանրագույն վիճակում։ Այս մասին ասաց Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այս արարողությունը նախ և առաջ մեր ազգային ոգու վերածնունդն է։  «Բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ ոգուն, անելիք չունեն, նրանք, ովքեր  կողմ են ազգային  ոգու վերածննդին, ուրեմն պետք է կանգնած լինեն մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա նշանակում է լինել պահանջատերը մեր ազգային իրավունքի,-ասաց Մինասյանը»։
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ  երկար տարիներ կարողացել են  բանակի հզորության և խելացի բանակցային գործընթացի շնորհիվ պահպանել թեկուզ և փխրուն խաղաղության իրավիճակ։ «Այլ են այսօր պայմանները, երբ Արցախը վիրավոր է, հակառակորդը մոտեցել է ու բախում է Սյունքի դարպասները։ Այսօր առավել քան միասնական պետք է լինենք»,- ասաց Օհանյանը։