Զարմանում եմ, թե իր պատգամավորներին ինչո՞ւ է այդ աստիճան տգետի տեղ դնում

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլն ԱԺ-ում ասում է՝ «եթե կանխեի պատերազմը, այսօր կլիներ նույն վիճակը»:

Զարմանում եմ, թե իր պատգամավորներին ինչո՞ւ է այդ աստիճան տգետի տեղ դնում: Լավ, ասենք թե հասարակ ժողովրդի մի մասին խաբեց, բա հասարակության մեծ մասի՞ն ինչպես է խաբելու:

Առնվազն.

  1. Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի գյուղերը, Քարվաճառը և Քաշաթաղի(լաչինչ) միջանցքի մեծ մասը, կմնար Արցախի վերահսկողության տակ: Այս մասին ասել է նույնիսկ Ալիևը` պատերազմից հետո:
  2. Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց Հայաստանին պատկանող ճանապարհը չէիր տա թուրքին: (Դա՞ ով էր «բանակցել»):
  3. Արցախը կունենար ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության միջազգային երաշխիքներ:
  4. 5000-ից ավելի զոհեր չէինք ունենա:
  5. Տնտեսության մեջ այս աստիճանի կորուստներ չէինք ունենա:
  6. Հայաստանի սուվերեն տարածքը չէր օկուպացվի:
  7. Հայաստանի ԶՈւ-ն լիարժեք մարտունակ կլիներ:

Այս ամենի համար պետք էր մի բան. Նիկոլը չլիներ կառավարության ղեկավար»: