Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցը պրոֆեսիոնալ և կառուցողական է գնահատել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Միաժամանակ նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակ և հետագա քայլեր է պահանջում, գրում է minval.az-ը։

«Ադրբեջանը դրսևորել է իր լավ մտադրությունները»,- ասել է արտգործնախարարը։