Նիկոլի հետ սուրճ խմող նախկին «ընդդիմադիր» Մարուքյանը հերթական պատվերն է ստացել

Նիկոլի հետ սուրճ խմող նախկին «ընդդիմադիր» Մարուքյանը հերթական պատվերն է ստացել խորհրդարանական ընդդիմության դեմ դեմարշ սկսելու:

Հատուկ հանձնարարություններով Նիկոլի դեսպանը պետպատվերով հատուկ հանձնարարականի շրջանակներում հայտարարում է, որ «ընդդիմությունն ուղղակի վախենում է Փաշինյանից, բոյկոտի ողջ նպատակը վաղն ԱԺ-ում նրա հետ չհանդիպելն է»։

Օրինակ հետաքրքիր է էս դատարկ մտքերը Էդմոնի մոտ խրոնիկ բնույթ են ստացել ԱԺ-ում Սասուն Միքայելյանի ապտակից հետո՞, թե ապտակից առաջ:

Ասենք ոնց՞ էլի, ոնց պետք ա սենց հիվանդագին մարազմատիկ պատվեր կատարես մոռանալով, որ զավեշտից բացի նման հայտարարությունները ուրիշ գնահատականի չեն ձգում:

Բոյկոտը գուցե պետք էր, գուցե պետք չէր, ես օրինակ կողմնակից եմ մանդատները վայր դնելուն և փողոցում պայքար սկսելուն, բայց ասել, որ ընդդիմությունը վախենում է Նիկոլից, դրա համար չի գալու ԱԺ, որ նրա հետ չհանդիպի», ֆանտաստիկ և կլասիկ անբարոյականության ժանրից էր:

Օրինակ ո՞վ պետք է վախենար, է՞ն պատգամավորները, որ մշտապես մեղմ ասած տհաճ վիճակի առաջ են կանգնեցնում կառավարությանը և կապիտուլյանտին կամ փողոցում պայքարում են ու առանց վախենալու մշտապես կանգնած են պայքարող ժողովրդի կողքին, հա՞, իրենք:

Հ.Գ․Գոնե քո ասածին հավատո՞ւմ ես Էդմոն, գոնե նենց բան ասա, որ մի 5% հավատաս քո «լուսավոր» մտքերին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից