Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում կառավարության հաշվետվության քննարկմանը

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է կառավարության 2021 թ. գործունեության հաշվետվությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները ներկա չեն քննարկմանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ բոյկոտել էին Ազգային ժողովի հերթական քառօրյան։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր, որ ընդդիմությունն այս շաբաթ չի մասնակցելու նիստերին և մեկնելու է Արցախ և ՀՀ սահմանային շրջաններ։