Ապագա կա՞ Թուրքիայի հետ մերձեցման ճանապարհին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Արմգլոբալ ռեսերչ» ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին արված հայտարարության մասին, ըստ որի՝ Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը և հրաժարվել Ռուսաստանի հետ այդ ձևաչափում աշխատելուց։ Արտակ Ավետիսյանն ասաց, որ Արևմուտքն ամեն ինչ անում է Ռուսաստանի ձեռքից միջնորդական առաքելությունը խլելու համար, ինչի ապացույցն էր նաև բրյուսելյան հանդիպման նախաձեռնությունը։ Սակայն Ռուսաստանն ամեն ինչ անելու է իր գերակա դիրքը պահպանելու համար։

Խոսելով Արցախի կարգավիճակից՝ հաղորդման հյուրն ասաց, որ ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից և ՀՀ-ում իշխանափոխությունից։

Մանրամասները՝ տեսանյութում