Նոր Հայաստանի ցինիկները

Երբ հին հույները մ․թ․ա․ IV դարում ստեղծում էին կինիկների կամ ցինիզմի դպրոցը, չէին էլ պատկերացնում, որ XXI դարում ՀՀ-ում իշխանության կգան «նոր հայեր»՝

  • որոնք անգերազանցելի բարձունքներ կգրավեն ցինիզմի ոլորտում,
  • որոնք ՀՀ քաղաքացու այցն Արցախ կներկայացնեն որպես պատերազմի հրահրում,
  • որոնք իրենց չայցելելն Արցախ կներկայացնեն որպես մեծ լավություն,
  • որոնք ՀՀ ԱԺ ամբիոնից կպոկեն Արցախի դրոշը,
  • որոնք կհանձնեն Արցախը թշնամուն ու կասեն, որ Արցախի համար ավելի շատ բան են արել,
  • որոնք անխնա կմսխեն պետական բյուջեն ու կասեն, որ խնայողություններ են անում։

Ողորմելի որորներ, պոպուլիզմի ու ցինիզմի մեծ վարպետներ․․․․

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից