Սկսվել է հակաԱրցախյան շարժման նոր փուլը

Սկսվել է հակաԱրցախյան շարժման նոր փուլը։

Ինչ-որ ֆեյք քաղաքագետ խոսում է պատերազմից։ Ասում է, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։

Կներեք, բայց դա դեմագոգիա է։

Ազգակործան իշխանությունների և իրենց գործընկերների կողմից առաջարկվող խաղաղության օրակարգը ոչ այլ ինչ է, քան պետականության կորուստ, Արցախի վախճան և Հայաստանի թուրքացում։

Մոտ 20 տարի մենք ունեցել ենք հզոր պետություն, որի կայացած բանակից թշնամին վախենում էր։ Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին հրադադար էր մուրում, իսկ դրանից հետո Ալիևի շուրթերով խոստովանում, որ իրենց պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սա փաստ է առ այն, որ մենք ենք եղել պարտադրողի դերում։

Անգրագետ քաղաքագետ Անտինյանը վիրավորում է արցախցիներին, ակնարկելով, որ նախկին նախագահները գործակալներ են։

Ես կարծում եմ ցանկացած երկիր կերազեր ունենալ նման առաջնորդներ, ովքեր ապահովել են փոքր Հայաստանի մեծ անվտանգությունը և պահպանել Արցախը։

Եվ վերջում

Որքան էլ ջուր ծեծեք, մարդկանց վախեցնեք, մեկ է

ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈԻՄ։

Հայկ Սևոյանի ֆեյսբուքյան էջից