Զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից. ԱԺ-ն ընդունեց Հայկ Սարգսյանի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները: Նախագիծը ներկայացնելիս Հայկ Սարգսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել նախագծում, համաձայն որոնց զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:

Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել ԱԺ քառօրյա նիստերին և մեկնել ՀՀ սահմանամերձ գյուղեր ու Արցախ։