Բլինկենը կոչ է արել մյուս երկրներին հրաժարվել ռուսական զենքից

Վաշինգտոնը կոչ է անում այլ երկրներին դադարեցնել ռուսական զենք գնելը, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը։ Գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր երկրներին խուսափել խոշոր նոր գործարքներից՝ ռուսական զենքի համակարգեր ձեռք բերելու համար»,- ասել է Բլինկենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այս դիրքորոշումը պայմանավորված է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը ամերիկյան կողմի անհամաձայնությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։