Այս խունտան պիտի որ նեղվի Արցախի դրոշի առկայությունից. Հայկ Մամիջանյան

Այն ժամանակ, երբ Արցախի անվտանգությունը մեր պատասխանատվության տակ էր, կարելի էր և Ղազանչեցոց գնալ և անվտանգ Սյունիքով անցնել և ամբողջ Արցախով մեր հայրենակիցներն ազատորեն շրջում էին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ աաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

ՔՊ-ականների պնդմանը, թե Արցախ այցելելով ընդդիմադիրները վտանգում են արցախցիներին, նա ասաց. «Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, որ իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր, գերիներ և տարածքային կորուստներ են լինում, քան մինչ այդ՝ 30 տարիների ընթացքում»: