Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոնը պատրաստ է ամեն ինչ անել Նիկոլի համար, միայն թե իր պաշտոնից չզրկվի

Էդմոն Մարուքյանի թեման վերջնական փակելու համար եկեք իր ֆբ-յան գրառմանը քաղաքական գնահատական տանք:

Ի՞նչ է ուզում արած կամ ասած լինել Էդմոնը: Այն, որ նա ոչ պակաս ստախոս է, քան Նիկոլը, կարծում եմ դա ակնհայտ է (հիշի´ր սուրճի սեղանի շուրջ Արցախի հանձնման հանցակցությունը): Այն, որ Էդմոնը Նիկոլի քաղաքական «ընդդիմադիր» թաշկինակն է, դա էլ է ակնհայտ (հիշի´ր, թե քանի անգամ է Նիկոլի դեմքը լվացել):

Հիմա էլ եկել ասում է, որ արցախցիներին օգնում ենք, օժանդակում ենք: Իսկա՞պես: Չնայած նրան, որ նախորդ գրառմանս մեջ անդրադարձել եմ այդ ամենի կեղծ լինելուն, մեկ բան էլ ասեմ` մի հավատացեք Էդմոնին: Էդմոնը Նիկոլի կլասիկ տեսակն է, այսինքն` Նիկոլի հրամանով կամ հորդորով նոր վտանգավոր թեզեր է առաջ քաշում, իբրև թե ընդդիմությունը պատերազմով է վախեցնում: Էդմոնը ուզում է Նիկոլին մաքրել և հերթական ձախողումները գցել ընդդիմության վրա: Պատերազմի իրական վտանգն ու հեղինակը կարող է լինել Նիկոլը, քանի որ եթե կա Նիկոլ, ապա պատերազմի վտանգն էլ է մեծ լինելու: Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոնը պատրաստ է ամեն ինչ անել Նիկոլի համար, միայն թե իր պաշտոնից չզրկվի, բայց սրանց նման քաղաքական կլյաուզնիկները չպետք է տեղ ունենան գալիք Հայաստանում և չեն ունենալու:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից