Նիկոլը սպառնում է Հայաստան-Արցախ միասնությանը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։

Արևմուտքը 2014-ին Ուկրաինայում իշխանության բերեց ազգայնամոլներին՝ նացիստներին, հակառուսներին, ու սկսվեց հակառուսական քարոզչությունը, ինչը հանգեցրեց պատերազմի:

2018-ին Արևմուտքը Հայաստանում իշխանության բերեց ապազգայիններին՝ թրքասերներին, դարձյալ հակառուսներին, որոնք պատերազմով Արցախի 10 000 քառ․ կմ տարածքը հանձնեցին թշնամուն, հիմա էլ թշնամուց բարեկամություն են մուրում` նորից հանձնելով տարածքներ և՛ Արցախից, և՛ Հայաստանից:

Բայց, ինչպես ասում են՝ Մավրն արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա: Եվ արդեն խոսվում է այն մասին, որ մոտ է Փաշինյանի հեռանալու ժամանակը։

Մենք  տեսնում ենք, որ Արևմուտքի ձեռքով ակտիվացվում են ՔՊ-ի փոխարինողները։ Ուշադրություն դարձրեք՝ ապազգային փաշինյանականներին Արևմուտքը նպատակ ունի փոխարինել ազգային դեմքով ներկայացող խմբավորմամբ` «Սասնա ծռերով»:

Սրանք իրականում ամենևին էլ ազգային չեն, նրանք պարզապես լավ տեղավորվել են ազգայինի կերպարի մեջ, իրականում արևմտյան ուժային կենտրոնների կամակատարներ են։ Արևմուտքը նկատում է, որ Փաշինյանի ապազգային թիմն արդեն հոգնեցրել է ժողովրդին ու հիմա ժամանակն է Հայաստանում իշխանության բերել հայկական զելենսկիներին, որոնց գերխնդիրն է լինելու` փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը` Հայաստանը վերջնականապես պոկել Ռուսաստանից ու հանձնել Թուրքիային:

Հիշում եք չէ՞ , որ «Սասնա ծռերին» հարող քաղաքագետներից մեկը ասում էր` ավելի լավ է լինենք թուրքի շունը, քան ռուսի ստրուկը:

Իսկ այս խմբավորման աջակիցները օրերս զբաղված են դրոշագողությամբ` կամ գողանում են, կամ ներկում Արցախի Հանրապետության դրոշը, ու իրենց արարքը ներկայացնում այսպես, թե Արցախը Հայաստան է` առանձին դրոշ չպետք է ունենա։

Նրանց քայլը  սրբապղծություն է ու քրեորեն պատժելի արարք: Արցախի դրոշի հետ այդպես վարվել են թուրքն ու ադրբեջանցին, որոնք երկու օր է գովաբանում էին «Սասնա ծռեր»-ի հրեշավոր քայլը:

Հարցազրույցն ամվողջությամբ  դիտեք տեսանյութում։