Անօրինական իշխանությունը Հայաստանը տանում է դեպի Թուրքիայի երախը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք բրյուսելյան հանդիպման պայմանավորվածություններից։ Ինչո՞ւ ՀՀ վարչապետը մեկնեց Բրյուսել՝ Ադրբեջանի նախագահի հետ  հանդիպման և համաձայնեց Բաքվի համար նպաստավոր պայմաններով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ տանել և ստեղծել առանձին հանձնախումբ երկու պետությունների սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, արդյո՞ք այդկերպ Փաշինյանը փորձում է արևմտյան օրակարգը կյանքի կոչելով՝ Ռուսաստանին զրկել այս հարցում միջնորդի դերից։

Անդրադարձանք խաղաղության պայամանագրի հնարավոր հետևանքներին Հայաստանի համար և ՔՊ-ականների խաղաղության օրակարգին։ Արդյո՞ք այդ օրակարգը բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից։ Մհեր Ղուշչյանն ասաց, որ օրվա իշխանութունները միայն թուրքադրբեջանական շահերն են սպասարկում, հետևաբար խաղաղության օրակարգը միմիայն Ադրբեջանի և Թուրքիայի համար է նպաստավոր, իսկ Հայաստանի համար կարող է կործանարար լինել՝ հիմք դնելով հայոց պետականության կազմաքանդմանը։

Մանրամասները՝ տեսանյութում