Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլի

Չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Թբիլիսին «երկրորդ ճակատ» չի բացելու Ռուսաստանի դեմ։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ուկրաինայում տեղի է ունենում դժբախտություն, ողբերգություն, պատերազմ… Բայց մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք երկրի զարգացմանը։

Վրաստանում որևէ երկրորդ ճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա և շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,- ասել է Ղարիբաշվիլին։