Ասել եք, չէ՞, որ գլխառադ չանի, Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սաֆարյանը զեկուցեց Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման շինաշխատանքների կատարման ընթացքի մասին՝ նշելով, որ մրցույթը և բանակցությունները կայացել են, աշխատանքները հիմա անգործության փուլում են։

Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց․

«Հաղթող կազմակերպությանը ասել եք, չէ՞, որ Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, նշանավոր տարածք է, նորմալ պետք է աշխատանքներ իրականացնեն, գլխառադ չպետք է անեն ու նմանատիպ բաներ։ Իրենց զգուշացրեք, որ, եթե մի բան այնպես չգնաց, գալու են ստուգեն՝ ձեզ էլ հետը, մի բան այնպես չլինի, բանկային երաշխիքը շատ արագ քաշելու ենք մենք, շա՛տ արագ»։