Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամառ միանալ ՆԱՏՕ-ին. «Թայմս»

Շվեդիան և Ֆինլանդիան կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին այս ամռանը. այս մասին երկուշաբթի հայտնել է The Times-ը հղում անելով աղբյուրներին։

Սպասվում է, որ հունիսին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ կներկայացնի Ֆինլանդիան, որին կհաջորդի Շվեդիան, նշում է թերթը։

Աղբյուրները հաղորդում են, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները միասին աշխատում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում իրենց երկրների ներսում կոնսենսուսի հասնելու համար, սակայն յուրաքանչյուր պետություն կկայացնի իր վերջնական որոշումը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ ամենաքննարկվող թեմաներից մեկն էր ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։