Ցավալի է, որ ինֆորմացիոն պատերազմները ստացել են նման անմարդկային դրսևորումներ․ խոսքը Բուչայի արդեն հայտնի դեպքերի մասին է

Ներկայացնում եմ կարճ մասնագիտական դիտարկումներիս ներառական տարբերակը, որը քննարկել եմ նաև միջազգային  գործընկերներիս հետ:

Խոսքը Բուչայի արդեն հայտնի դեպքերի մասին է: Այս իրադարձոթյունները տարբեր ոլորտային քննարկումների առարկա դարձան: Դատաբժշկական տեսանկյունից դիտարկելիս հստակ երևում են մի շարք երևույթներ, որոնք տալիս են մի շարք հարցերի պատասխաններ և առաջացնում նոր հարցեր:

Դիակային երևույթներն   առաջանում են մահանալուց անմիջապես հետո և ժամանակամիջոցով պայմանավորված այդ երևույթները հստակ տարբերակվող են:

Ձեռքիս տակ հայտնված  ուկաինական կողմից ներկայացված  «հրապարակային ապացույցների»  ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ  դիակային երևույթներով պայմանավորված դրանք, այսպես ասած, թարմ դիակներ են: Ընդհանուր առմամբ դիակային երևույթներն իրենց զարգացման ընթացքում պայմանավորված են մի շարք հանգամանքներով ևս: Զերմաստիճանը, սեռը, տարիքը, քաշը (սնվածությունը), հագուստ և այլն ունենում են իրենց ազդեցությունը  և միայն այս հանգամանքը բավարար է ենթադրելու, որ դիակները պիտի ունենային տարբեր արտահայտվածության դիակային երևույթներ:  Սակայն, առկա նյութերում դիակային երևույթները դեռ չեն հասցրել զարգանալ, չնայած նրան, որ տեղի ունեցած դեպքերը թվագրվում են հրապարակված նյութերից 4-ից 5 օր առաջ ինչն ավելի քան բավարար էր վերոգրյալ երևույթները դիտարկելու համար: Անգամ առկա տարբերակումներով պայմանավորված դիակները չէին կարող լինել նույնպիսի արտահայտվածությամբ  դիակային երևույթների առկայությամբ: Մասնավորապես, չեն երևում  դիակային ակնհայտ չորացման, նեխման երևույթներ:

Ուստի մասնագիտական տեսանկյունից կարող ենք եզրակացնել, որ տարածվող տեղեկատվությունը, թե դիակները մի քանի օրվա վաղեմություն որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, ամբողջական չեն, ունեն պարզաբանման կարիք, մասնավորապես նույնականացում, դիակների ճանաչում և կոնկրետ դեպքով մահվան պատճառի ուսումնասիրություն:

Հ.Գ. Ցավալի է, որ ինֆորմացիոն պատերազմները ստացել են նման անմարդկային դրսևորումներ:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից