Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարվել է Կիևին մահաբեր զենք մատակարարել

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սեո Ուկը ապրիլի 8-ին իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցի ժամանակ կրկին նշել է, որ դժվարին է համարում Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պու Սեն Չխանը։

«Հարցում կար զենքի հետ կապված օգնություն տրամադրելու: Ուկրաինացի նախարարը հարցրել է, թե արդյոք հակաօդային պաշտպանության միջոցներ կարո՞ղ են մատակարարվել: Նախարար Սեո Ուկը բացատրել է, որ նա սահմանափակումներ է տեսնում Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարման մեջ՝ կապված Հարավային Կորեայի անվտանգության հետ և այս քայլի ազդեցության՝ հարավկորեական բանակի ռազմական ներուժի վրա», – ՊՆ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Yonhap գործակալությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։