Financial Times-ը գնահատել է դոլարի «մահվան» հեռանկարը

Դոլարը զենքի վերածելը կարող է խաթարել ԱՄՆ արժույթը և պառակտել միջազգային ֆինանսական համակարգը, գրում է Financial Times-ը։

FT-ի հեղինակները նշել են, որ պատժամիջոցները, որոնք սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստները, խթան են ստեղծել շատ երկրների համար՝ շրջանցելու դոլարը։

«Դոլարը այս կերպ զենքի վերածելով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատասխան հարվածի վտանգ են հրահրում, որը կարող է խաթարել ԱՄՆ արժույթը և պառակտել միջազգային ֆինանսական համակարգը մրցակցող դաշինքների, ինչը կարող է վատթարացնել իրավիճակը բոլոր կողմերի համար»,- ասվում է հոդվածում։

Նյութի հեղինակները մատնանշել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը դատապարտող գլոբալ կոալիցիայի բացակայությունը՝ ընդգծելով, որ գոյություն ունի միայն արևմտյան բլոկ։ Դա, ըստ նրանց,  կարող է կարևոր հետևանքներ ունենալ միջազգային ֆինանսների ապագայի համար: Ընդգծվում է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին չեն աջակցել Չինաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան ​​ու Մեքսիկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։