ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ապրիլի 10-ին խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեղեկագիրը։

«Այսօր ՌԴ խաղաղապահները 4 երթուղիներով պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղում և ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են 0,5 հա տարածք»,-  ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։