Տեղ համայնքը Կարմիր խաչից օգնություն է ստացել՝ ոռոգման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ձեռք բերված համաձայնության և փոխգործակցության արդյունքում Տեղ համայնքը Տեղ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների համար, ստացավ մեծ քանակությամբ խողովակներ, փականներ, խամութներ, միացումների և մետաղապլաստե խողովակների եռակցման սարք (պայատի ապարատ)։ Այս մասին տեղեկացրել է Տեղի համայնքապետարանը։

«Տեղ բնակավայրի ողջ ժողովրդի և համայնքի ղեկավար պարոն Ղուլունցի անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի տնօրինությանը և աշխատակիցներին, հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գևորգ Աֆյանին, Արտյոմին, Վալերիին և հարգարժան Ասլանին։ Հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր օժանդակության շնորհիվ Տեղ բնակավայրը 30 երկար ու ձիգ տարիներ անց կունենա այդքան սպասված ոռոգման ջուրը և դուք արժանաում եք ողջ ժողովրդի խորը հարգանքին և օրհնանքին։

Շնորհակալ ենք համագործակցության համար»,- նշված է համայնքապետարաի ֆեյսբուքյան էջում։