Չինաստանում խոսել են Վուչիչի խիզախության մասին՝ խոստովանելով Արևմուտքի սպառնալիքները

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խիզախություն դրսևորեց՝ խոստովանելով, որ իր երկիրը քվեարկել է դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ իր դեմ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով, գրում է չինական Global Times թերթը։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր ասամբլեան քվեարկել էր ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանի մասնակցությունը ՄԱԿ ՄԻԽ-ում կասեցնելու օգտին։ Սերբիան, ի թիվս այլոց, աջակցել է բանաձևին։ Որոշումը ռուսական կողմին զրկել է ձայնի իրավունքից և Խորհրդում ելույթ ունենալու իրավունքից։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին։

«Վուչիչը, ըստ երևույթին, համարձակություն ուներ բարձրաձայնելու այն սպառնալիքների և ճնշումների մասին, որին բախվում էր իր երկիրը Արևմուտքից, բայց 93 երկրներից քանիսն են կողմ քվեարկել Արևմուտքի պարտադրանքի տակ, իսկ քանի՞սը չհամարձակվեցին բարձրաձայնել»-հարցնում է հոդվածի հեղինակը.

Սյունակագիրը նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Բելգրադը գտնվում է արևմտյան երկրների ուժեղ ճնշման տակ, որոնք փորձում են ստիպել սերբական կողմին միանալ Մոսկվայի դատապարտմանը և նրա դեմ պատժամիջոցներին։

Չինական թերթի հրապարակախոսը կարծում է, որ Սերբիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը կարող է օգտագործվել որպես ճնշման գործիք։

«Ծայրահեղ դեպքերում ԵՄ-ը կարող է նույնիսկ կրճատել Սերբիայի ֆինանսական աջակցությունը»,- նշված է նյութում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։