ԵՄ-ում «ապստամբել են» ռուսական գազի էմբարգոյի գաղափարի դեմ․ «Դեյլի էքսպրես»

Եվրոպական հինգ երկրներ վրդովված են ռուսական գազի և նավթի դեմ էմբարգոյի կիրառման հեռանկարից, գրում է բրիտանական «Դեյլի էքսպրես» թերթը։

Հոդվածի հեղինակը նշել է, որ ԵՄ-ում «խռովությունը» գլխավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն այս միջոցը համարում է «կարմիր գիծ», քանի որ այն «կսպանի երկիրը»։

«Վիկտոր Օրբանը խախտել է եվրոպական կարգը և գլխավորել է ապստամբությունը ԵՄ պատժամիջոցների դեմ, մինչդեռ դաշինքն ակնկալում է ավելի խիստ պատիժներ Ռուսաստանի դեմ», – կարծում է  սյունակագիրը:

Ընդգծվում է, որ վերջին շաբաթներին Գերմանիան «փոխել է իր տոնայնությունը և ահազանգել է» Մոսկվայի հետ հարաբերությունների խզման առիթով, քանի որ Բեռլինն իր գազի 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից։

«Ավստրիան, Իտալիան և Նիդեռլանդները նույնպես շահագրգռված չեն Ռուսաստանից ներմուծումն արգելելու հարցում, նրանք մտավախություն ունեն, որ դա քաոս կառաջացնի իրենց տնտեսության և էներգետիկ անվտանգության մեջ»,- ասվում է հրատարակության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։